Բաժիններ՝

Գարեթ Բեյլը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվողը «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը համաձայնել է թարմացնել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:

Իսպանական մամուլը հայտնում է, որ մադրիդցիները պատրաստ են 5-ամյա պայմանագիր կնքել Բեյլի հետ: Պայմանագրի կետերից մեկով կբարձրանա նաև Բեյլի աշխատավարձը:

Բեյլը «Ռեալում» շաբաթական 336 հազար ֆունտ աշխատավարձ կստանա:

Նոր պայմանագրի համաձայն՝ Բեյլը կդառնա Արքայական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձի չափը կազմում է շաբաթական 300 հազար ֆունտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս