Բաժիններ՝

Բակո Սահակյանը ընդունել է Գագիկ Բունիաթյանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ hանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում Հայաստանի եւ Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս