Բաժիններ՝

«Սևիլիան» հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում ընդունեց «Շախտյորին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:1 հաշվով:

Հանդիպման սկզբում դիպուկ հարվածով խաղի հաշիվը բացեց Կևին Գամեյրոն: Էդուարդոյի գոլի շնորհիվ առաջին խաղակեսի վերջնամասում «Շախտյորին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: 2-րդ խաղակեսում «Սևիլիան» ևս 2 անգամ գնդակն ուղարկեց հանքափորների դարպասը` հաշիվը դարձնելով 3:1: Գամեյրոն դուբլ ձևակերպեց, և ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ֆերեյրա Մարիանոն:

Առաջին խաղում «Շախտյորը» ոչ-ոքի էր խաղացել «Սևիլիայի» հետ (2:2): Այսպիսով, երկու խաղերի արդյունքում իսպանական թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս