Ինչու է Դավութօղլուն որոշել հրաժարական տալ

«Վարչապետ Դավութօղլուն հրաժարական, որպես այդպիսին, չի ներկայացրել։ Այսինքն՝ այս պահին վարչապետի պաշտոնը թափուր չէ։ Հիմա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշել է գնալ արտահերթ համագումարի և նոր ընտրվելիք կուսակցապետը կդառնա վարչապետ։ Մայիսի 22 ին կընտրվի նոր կուսակցապետը, որից հետո վարչապետ Դավութօղլուն կներկայացնի իր հրաժարականն ու նոր կուսակցապետը կդառնա վարչապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Նրա խոսքով` ի սկզբանե Թուրքիայում կար սահմանադրական փոփոխություններ իրականացնելու տրամադրությունը, որով երկիրը դառնալու է կամ նախագահական, կամ կիսանախագահական։ Նա նշեց, որ, ըստ իր աղբյուրների`Թուրքիայում այս սրացման հիմնական պատճառը վերջին դեպքն էր. ««Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում էին կուսակցության ղեկավարի կողմից, և նախաձեռնություն եղավ կուսակցության ներսում, որ դա կուսակցապետի ձեռքից անցնի կուսակցության խորհրդին, ինչը Դավութօղլուի կամքից դուրս էր։

Դավութօղլուն, իմանալով այդ մասին, զանգահարել է Էրդողանին ու ասել այդ մասին` նշելով, որ կուսակցական ընկերներն ասում են, որ էրդողանի հրահանգով է դա, էրդողանն էլ ասել է, որ դա նորմալ է, նրանց ղեկավարն ինքն է։ Դավութօղլուն էլ ասել է` ուրեմն դուք իմ ղեկավա՞րն էլ եք, ու որոշել է հրաժարական տալ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս