Գինեկոլոգ Գեորգի Պետրոսյանը դրական է գնահատում Թևան Պողոսյանի նախաձեռնությունը. «Հայկական Ժամանակ»

Զորակոչվողների ժառանգների շարունակականությունն ապահովելու համար սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին Աժ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության արդեն կառավարությունում է։

Պատգամավորը պետությանն առաջարկում է երաշխավոր լինել իր այդ առաջարկությանը։ Ընդ որում, այն լինելու է կամավորության հիմունքով, պարզապես պետք է ուժեղացվի պետական երաշխավորությունը։

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի «հիմնավորում» բաժնում օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը ներկայացվում է հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը զի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»։ Պատգամավորն իր այս նախաձեռնությանը հանգել է ապրիլի 2-ին Ադոբեջանի կողմից Արցախի սահմանին ծավալած պատերազմից հետո, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ զոհվեցին։

Բացի այդ՝ հայտնի է, որ Հայաստանում երիտասարդների մոտ առկա է 17 տոկոս անպտղության խնդիր, ինչը հավասարապես բաժին է ընկնում թե տղաներին, թե աղջիկներին։ Դեմոգրաֆիկ տեսակետից սա բավականին վտանգավոր ցուցանիշ է։ «Իսկ այս օրերին մենք կարդում ենք նյութեր, որտեղ ասում են, թե զոհվեց այս երիտասարդը՝ մարելով իր տան ճրագը։

Արդեն հրապարակվում էին զոհերի անունները, մեծ մասամբ ընտանիքի միակ զավակներ Էին, փորձեցի ուսումնասիրել, թե ինչպես են վարվում այլ երկրները, որոնք նույնպես երկարատեւ պատերազմական գործողությունների մեջ են եղել։ Ինձ գրավեց Իսրայելի եւ ԱՍՆ-ի փորձը»,– ասում . Թ.Պողոսյանը։ Ավելացնենք նաեւ, որ կառավարության կայքում պետական գնումների ցանկը ուսումնասիրելիս՝ երբեմն հանդիպում ենք դեպքերի, երբ Պաշտպանության նախարարությունը Հայաստանի այս կամ այն վերարտադրողական կենտրոնին որոշակի գումար է փոխանցում սերմնաբջիջների կրիոսառեցման համար։ Մինչդեռ Թ. Պողոսյանի նախաձեռնությունը հասարակական-քաղաքական դաշտում, մամուլում ու սոցցանցեոամ բավականին բուռն քննարկման արժանացավ։

Արտահայտվողների մեծ մասը քննադատում է նրա այս գաղափարը, թե այդպիսով պատգամավորը մահվան է ուղարկում մեր 18 տարեկան երիտասարդներին։ Կարծիքներ հնչեցին, թե այս նախագծի տրամաբանության համաձայն՝ ապահով խավի երիտասարդներն ունենալու են ապահով «սեքսի հնարավորություն», իսկ անապահով ընտանիքների տղաների «սերմնաբջիջներն են ապահով վայրում պահվելու»։ Եղան նաեւ դրական կարծիքներ։

Հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պետրոսյանը դրական է գնահատում Թ. Պողոսյանի նախաձեռնությունը։ «Գիտեք, դա վատ նախաձեռնություն չէ, որովհետև թե սահմանում զոհված, թե՛ այլ պատճառներով մահացած երիտասարդների գենոֆոնդը կորած չի լինի։ Եվ սերմը կարելի է օգտագործել արհեստական բեղմնավորում կատարելու համար այն կանանց մոտ, որոնց ամուսինները գենետիկ ցուցմունքներով կամ այլ պատճառներով չեն կարող երեխա ունենալ։ Ծնողները կարողանան թոռ ունենալ։ Ինչ վատ բան կա, եթե այդ խիզախ տղաների գենոֆոնդը պահպանվի»,– ասում է Գ. Պետրոսյանը։ Պետրոսյանն, իհարկե, այս նախաձեռնության դեպքում որոշակի բարոյական խնդիրներ տեսնում է։ «Բայց եթե մոտենանք բիոլոգիական, բժշկական տեսակետից, դա վատ բան չէ։ Դրսում էլ կա սերմերի բանկ, որտեղ սերմ են հանձնում հայտնի մարդիկ, գիտնականներ»,- հավելում է նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս