Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին ԱԺ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց է տրվել Սեյրան Օհանյանին։

Այս հարցը հնչել է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաև ավելացրել է, որ ՀՀ-ն մինչև հիմա զենք գնել է ՌԴ-ից և մտադիր է առայժմ այդպես շարունակել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս