Բաժիններ՝

300 միլիոն՝ Ռոնալդուի և Նեյմարի համար. Ռոնալդուն համաձայն է տեղափոխվել

«ՊՍԺ»-ի ղեկավարությունը շարունակում է պայքարը Եվրոպայի ամենաուժեղ ֆուտբոլիստների համար: Այն պահից, երբ Իբրահիմովիչը հասկացրեց, որ չի պատրաստվում երկար մնալ «ՊՍԺ»-ում, ակումբի ղեկավարությունը սկսեց ակտիվորեն քայլեր ձեռնարկել Իբրահիմովիչին փոխարինող գտնելու համար:

Հիմա ակումբը պատրաստվում է լուրջ առաջարկություն անել «Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին:

La Gazzetta Dello Sport-ի փոխանցմամբ՝ երկու ֆուտբոլիստների համար «ՊՍԺ»-ն պատրաստ է վճարել 300 մլն եվրո: «ՊՍԺ»-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել 193 մլն եվրո, և ևս 100 մլն՝ Ռոնալդուի համար:

Աղբյուրը նշում է նաև, որ Ռոնալդուն համաձայն է տեղափոխվել «ՊՍԺ», եթե նրան վճարեն 25 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Ակումբը մտածում է այս առաջարկի շուրջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս