Ուրցը՝ ակնեի դեմ

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ակնեի դեմ ամենաարդյունավետ պայքարող խոտաբույսն ուրցն է։ Ակնեի առաջացման հիմնական պատճառը «պրոպիոնիբակտերիում ակնե» բակտերիան է, իսկ ուրցն ակտիվորեն պայքարում է դրա դեմ։

Ուրցը այլ խոտաբույսերի, օրինակ՝ մրտենու (Мирт, мирта) և եղեսպակի հետ համադրությամբ, ուղղակի անփոխարինելի է դառնում: Այս մասին են վկայում Լիդսի համալսարանում արված վերջին հետազոտությունների արդյունքները։

Healthyfoodstar կայքը ներկայացնում է ակնեի դեմ հզոր միջոց, որի հիմնական բաղադրիչն ուրցն է։

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 1 փունջ չորացրած ուրց
  • 1 փունջ եղեսպակ
  • 1 փունջ չորացրած մրտին
  • Կես լ ալկոհոլ

Բույսերը լցրեք ալկոհոլի մեջ և թողեք մնա 8 օր։ Ապա քամեք և լուծույթը լցրեք ապակե շշի մեջ։ Օգտագործեք՝ որպես դեմքը մաքրող տոնիկ։

Լուծույթն ունի հակաբակտերիալ և հանգստացնող ազդեցություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս