Բաժիններ՝

«Խնդրում եմ՝ օգնեք մայրիկիս կյանքը փրկել»

«Սիրելի ընկերներ, խնդրում եմ՝ օգնեք մայրիկիս կյանքը փրկել: Մայրս 37 տարեկան է, բժիշկները նրա մոտ հայտնաբերել են չարորակ ուռուցք, նաև առկա է ոսկրային ախտահարում: Բժիշկներն անհապաղ նշանակել են քիմիաթերապիա, այնուհետև` վիրահատություն: Քիմիաթերապիայի 1 կուրսը ստանալու համար անհրաժեշտ է նախնական 330 000 դրամ: Ես 18 տարեկան եմ, աշխատում եմ սուպերմարկետում, այդ աշխատավարձով հազիվ հասցնում եմ տան վարձը տալ և սնունդ ապահովել: Եղբայրս դպրոցական է, և մենք ապրում ենք վարձով: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել»,- այս գրառումն իր ֆեյսբուքյան էջում կատարել էր Լաուրա Գասպարյանը` գրառման վերջում նշելով հաշվեհամար ու հեռախոսահամարներ: 168.am-ը զանգահարեց նշված հեռախոսահամարով. պատասխանողը Լաուրայի եղբայրն էր՝ 16-ամյա Աբրահամ Գասպարյանը, ով դպրոցական է: Տղան հուզմունքով պատմեց մոր հիվանդության մասին.

«Մաման ցավեր ուներ, գնաց հիվանդանոց, սկզբից չէին կարողանում հասկանալ՝ ինչ է, մամոգրաֆիա և կատե անցնելուց հետո բացահայտվեց, որ երկու կրծքում չարորակ ուռուցք կա, նաև առկա է ոսկրային ախտահարում: Հիմա պետք է քիմիաթերապիա անցնի մոտ 6-8 անգամ, յուրաքանչյուրի արժեքը՝ 330 հազար դրամ»: Աբրահամը նշեց, որ քույրը սովորում էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, բայց ստիպված ուսումը կիսատ է թողել, որ աշխատանքի անցնի սուպերմարկետում. «Մինչ հիվանդության բացահայտումը մայրս աշխատում էր սուպերմարկետում, հետո, որ իմացանք, քույրիկս անցավ աշխատանքի՝ կիսատ թողնելով ուսումը»:

Այս ընտանիքը վարձով է ապրում «Կիլիկիա» ավտոկայարանի հարևանությամբ գտնվող Նորագյուղում: Աբրահամից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է հայրը, նա միայն պատասխանեց, որ ծնողներն ամուսնալուծված են:

Կարինեի բուժման ծախսերը հոգալու համար VTB բանկում բացվել է հաշվեհամար.

Կարդացեք նաև

VTB-ի հաշվեհամար

AMD 16072025552200

USD 16072025552201

EUR 16072025552202

RUB 16072025552203

KOD SWIFT:ARMJAM22

Ստացող՝ Կարինե Գասպարյան

Անձնական հեռախոսահամարներ`

093 39 41 81, 091 81 08 11

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս