Բաժիններ՝

«Սիմեոնեի հանդեպ յուրահատուկ սեր եմ տածում». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին: Ըստ Ռամոսի՝ բարդ խաղ է սպասվում, բայց իրենք կանեն ամեն հնարավորը՝ հաղթելու համար: Ռամոսը նշել է, որ շատ հարգում և սիրում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:

«Սիմեոնեի հանդեպ յուրահատուկ սեր եմ տածում: Շատ ուրախ եմ, որ թիմի դեմ ենք խաղալու»,- նշել է իսպանացին:

Ավելի վաղը Սիմեոնեն ևս նշել էր, որ շատ է հավանում Ռամոսին և կցանկանար ունենալ նրա պես ֆուտբոլիստ իր թիմում:

Հիշեցնենք, թր մադրիդյան երկու ակումբները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն», կվիճարկեն Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը: Խաղը կկայանա մայիսի 28-ին՝ Միլանում:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս