Բաժիններ՝

««Լեսթերի» չեմպիոնությունը պատմություններից լավագույնն է, որ ես երբևէ լսել եմ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի առաջնությունում «Լեսթերի» տարած հաղթանակից ստացած տպավորություններով: «Աղվեսները» ժամանակից շուտ նվաճեցին տիտղոսն այն բանից հետո, երբ երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Չելսիի» հետ անցկացրած արտագնա խաղում միավորներ կորցրեց (2:2):

««Լեսթերի» պատմությունն ապշեցնում է: Նրանք միանգամայն արժանի են այդ չեմպիոնությանը: Այդպիսի հաղթանակը ոչ ոք և երբեք չի մոռանա:

Բոլորը խոստովանում են, որ այս տարի «Լեսթերը» ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց: «Լեսթերի» չեմպիոնությունը պատմություններից լավագույնն է, որը ես երբևէ լսել եմ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ESPN FC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս