Բաժիններ՝

«10-12 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվի, կհաղթեն մեծ փողերը». Կլաուդիո Ռանիերի

Չնայած մրցակիցների ֆինանսներին՝ «Լեսթերի» գլխավոր մարզիչը ցանկանում է պահպանել ֆուտբոլիստներին:

«Մեծ փողերը ստեղծում են մեծ թիմեր, իսկ մեծ ակումբները սովորաբար հաղթում են: Հիմա մենք կարող ենք ասել, որ այդպես լինում է 99 տոկոսով:

Հաջորդ մրցաշրջանում ոչինչ չի փոխվի: Մոտակա 10:12 տարիներին՝ նույնպես: Քանի՞ տարի է անցել «Նոթինգհեմ Ֆորեսթի» և «Բլեքբերնի» ժամանակներից, մինչև որ այլ թիմ հաղթեց: Կհաղթի ամենահարուստ ակումբը, կամ այն, ով կկարողանա հավաքել լավագույն ֆուտբոլիստներին:

Հնարավոր է, հիմա շատ շուտ է մտածել այն մասին, թե ինչի մենք հասանք: Կարող է 2 տարվա ընթացքում ավելի հեշտ լինի հասկանալը: Հիմա կարևոր է մնալ բարձունքում: Ինձ կզանգահարեն ամռանը, իսկ ես կպատասխանեմ. «Դուք այնքան շատ փող ունեք, որպեսզի գնե՞ք իմ ֆուտբոլիստներին: Ես ցանկանում եմ պահպանել նրանց բոլորին»»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում ВВС-ն:

«Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Ռանիերին տիտղոսներ է նվաճել «Ֆիորենտինայի», «Վալենսիայի» և «Մոնակոյի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս