Բաժիններ՝

«Լեսթերը» հետաքրքրվում է Ազարով

«Աղվեսները» սկսել են փնտրել նորեկների` տիտղոսը պաշտպանելու համար:

«Լեսթերը» հետաքրքրված է Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Het Laatste Nieuws-ը, «Լեսթերի» սկաուտ Սթիվ Ուոլշն ակտիվորեն հետևում է Ազարի խաղերին, ով «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հարազատ եղբայրն է:

Նախորդ ամառ Ազարը Մյոնհենգլադբախի «Բորուսիա» է տեղափոխվել «Չելսիից»:

Բունդեսլիգայի 27 խաղերում Ազարը դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը Տորգանին գնահատում է 7.5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս