Բաժիններ՝

Էրդողանը ցանկանում է երկրի վարչապետ նշանակել իր փեսային. ԶԼՄ-ներ

Թուրքիայի վարչապետի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, հայտնում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:

Պարբերականը նշում է, որ թեև ֆավորիտների շրջանում արծարծվում է նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի անունը, սակայն Ալբայրաքը վարչապետ դառնալու ավելի մեծ շանսեր ունի:

Դա բացատրվում է նրանով, որ Էրդողանի կադրային քաղաքականությունը բնութագրվում է յուրաքանչյուրի նկատմամբ անվստահությամբ, սակայն նրա ընտանիքի անդամները դեռևս բացառություն են կազմում, ընդգծում է հոդվածագիրը:

Բացի այդ՝ Ալբայրաքի դիրքերը ուժեղացնում է հանգամանքը, որ, որպես էներգետիկայի նախարար, նա օգնել է Էրդողանին ու նրա ընտանիքին՝ իր ձեռքերում կենտրոնացնել ողջ ոլորտը, ինչը չափազանց կարևոր է Թուրքիայի նախագահի համար՝ հաշվի առնելով Էրդողանի որդի Բիլալի կասկածելի դերը ԴԱԻՇ-ի հետ նավթային գործարքներում, գրում է RIA Novosti-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին:

Համագումարում ընտրված ԱԶԿ-ի նոր ղեկավարը, ինչպես սպասվում է, կզբաղվի Թուրքիայի նոր կառավարության ձևավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս