ԱԺ Էթիկայի հանձնաժողովը մասամբ մեղավոր ճանաչեց Մհեր Սեդրակյանին

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը մասամբ բավարարեց «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավոորւմ» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների 02.03.2016թ. դիմումն` ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է լրագրողներին հայհոյելու մեջ:

Դռնփակ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տեսանյութերում «բացահայտ» և «աներկբա» ձևով հայհոյանք չի լսվում,սակայն պատագամվորն անհարգալից է գտնվել` դրանով խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1 կետի «ը» ենթակետը:

«Պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր նրանց հետ, ում շփվում է»,- ասաց Խ.Հարությունյանը` լրագրողներին հորդորելով լինել կոռեկտ` «ոչ ավել, ոչ պակաս»:

Տեսանյութեր

Լրահոս