Բաժիններ՝

«Ոչ մի հիմնավոր փաստ չկա, որ Ջնդի Ամարյանը գտնվի անազատության մեջ». եզդիական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել` ի պաշտպանություն իրենց բարերարի

Եզդիական համայնքն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել` ի պաշտպանություն ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու պահանջով:

«Շամս» մարդասիրական հ/կ նախագահ Ռուստամ Բաքոյանի խոսքով` Ջնդի Ամարյանն անմեղ է, և, եթե նրա գործում օրինականություն չլինի, բոլոր եզդիները ոտքի կկանգնեն, կդիմեն ցույցերի և նույնիսկ` նստացույցեր կանցկացնեն: Գործի մասին մանրամասներ նա խուսափեց նշել` պատճառաբանելով, թե նախաքննություն է ընթանում: Նա ասաց, որ քառօրյա պատերազմի պատճառով և նախաքննության ընթացքին չխանգարելու համար ավելի վաղ չէին անցկացնում իրենց բողոքի ակցիան` հավելելով, որ բոլոր փաստերը կան` Ջնդի Ամարյանն անմեղ է:

cuyc.jpg9898

«Նա գտնվում է անազատության մեջ միայն նրա համար, որ «Արևելյան խոհանոց» ռեստորանային համալիրը պատկանում է իրեն, և այնտեղ շուրջ մեկ ամիս առաջ անձերի միջև տեղի է ունեցել որոշակի խոսակցություն, և նրա պատճառով, որ սեփականատերն է, Ջնդի Ամարյանն այսօր գտնվում է անազատության մեջ: Գործի ընթացքում, արդեն մոտ 5 քննիչ է փոխվել, մենք ունենք բավարար փաստեր, որ Ջնդի Ամարյանն անմեղ է ու մասնակից չի եղել այդ խոսակցությանը: Հակառակ այս բոլոր մեր ապացույցներին և մեր իրավապաշտպանների ներկայացրած բոլոր հիմքերին՝ այսօր նա գտնվում է անազատության մեջ»,- ասաց Ռ. Բաքոյանը:
Նա ընդգծեց. «Ոչ մի հիմնավոր փաստ չկա, որ Ջնդի Ամարյանը գտնվի անազատության մեջ»:

Կարդացեք նաև

ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին ու Մարդու իրավունքների պաշտպանին հանձնած նրանց նամակն ուներ հետևյալ բովանդակությունը.
«Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական հ/կ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսելու փաստից:

cuyc

Հիշեցնենք, որ մեր ազգակից, հիշյալ կառուցի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), և 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից, համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խնդրում է Ձեզ հետևողականություն ցուցաբերել Ջնդի Մահմադի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ և թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել:

cuyc.jpg1

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը նրա նկատմամբ իրականացված ապօրինի կալանավորումն անհապաղ դադարեցնելու հարցում: Ամենակարևորը` խնդրում ենք և պահանջում հետևողականություն ցուցաբերել օրենքի տառի պահպանմանը, հակառակ պարագայում՝ ստիպված ենք մեր ձայնը բարձրացնել և հրապարակային բողոք ներկայացնել՝ փողոց դուրս գալով»:

Բաքոյանը նշեց, որ նամակը ստորագրել են եզդիական գրեթե բոլոր կազմակերպությունները, Հայաստանի բոլոր եզդիական գյուղերի գյուղապետերը, և ակնկալում են, որ ՀՀ նախագահը հետևողականություն կցուցաբերի և թույլ չի տա պետական կառույցներին անօրինականություն գործել։

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս