Բաժիններ՝

«Զոհված զինծառայողների ընտանիքներին առնչվող նախագիծը ներքին շրջանառության մեջ է». Արծվիկ Մինասյան

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին առնչվող նախագիծը ներքին շրջանառության մեջ է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա կարծիք հայտնեց, որ 10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, կսկսվեն աշխատանքները:

«Այդ աշխատանքը ենթադրում է քրտնաջան և ամենօրյա աշխատանք ու ներգրավվելու է նաև մյուս կառույցները, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժումները, որպեսզի լիարժեք, ամբողջական տեղեկատվության հիման վրա՝ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են լինելու երկարաժամկետ, կայուն եկամուտներ ստեղծելուն, լինեն հիմնավորված և ըստ էության»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս