Բաժիններ՝

Օրենքների ընդունումից հետո Հայաստանում մենաշնորհներ չե՞ն լինի

Հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դա ոչ մեկ ամսվա, ոչ երկու ամսվա խնդիր է: Սա քաղաքականություն է, որ որդեգրվում է, և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ այդ աշխատանքները հիմա իրականացվում են»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այդ նախագծերը կհրապարակվեն, կլինեն լայն քննարկումներ, կհնչեն գնահատականներ նաև օրենքների կիրառման վերաբերյալ:

Հարցին՝ արդյոք այդ օրենքների ընդունումից հետո մենաշնորհներ չե՞ն լինի, նա պատասխանեց. «Խոսքը գնում է արհեստական մենաշնորհների մասին կամ ներմուծումների անհավասար պայմանների մասին: Այս տիպի երևույթների վերացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ են լինելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս