Բաժիններ՝

Սերգեյ Լավրովը Թուրքիայի արարքներում նկատել է «նեոօսմանյան ձգտումներ»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության մեջ հնարավոր է նկատել «նեոօսմանյան ձգտումներ»:

Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Անկարայի նվաճողական ձգտումները կարելի է տեսնել ոչ միայն Սիրիայի նկատմամբ, որտեղ թուրքական իշխանություններըն «անվտանգության գոտների», «Պլան Բ»-ի մասին խոսակցությունների և այլ «ագրեսիվ ձգտումների» նախաձեռնողներ են, այլև Իրաքում:

«Թուրքերը նախկինի պես գտնվում են Իրաքում՝ ունենալով կոնտինգենտ՝ առանց Իրաքի իշխանությունների համաձայն ու հայտարարում են, թե Թուրքիան իր զորքերը մտցրել է Իրաք, որպեսզի ամրապնդի Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ուշադրություն է հրավիրել Լավրովը՝ ընդգծելով, որ դրանք նեոօսմանյան ձգտումներ են՝ տարածել իր ազդեցությունը՝ յուրացնելով նոր տարածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս