«Արցախի անկախությունը ճանաչելու ճիշտ պահը չէ». ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի կարծում, որ հիմա Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ճիշտ պահն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մ. Մինասյանն ասաց՝ բնականաբար, աշխարհում չկա մի հայ, որը դեմ է Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը:

«Կարծում եմ՝ այսօր դեռևս այն ժամանակը չէ, որ մենք միանշանակ ընդգծենք, որ մենք այլևս անելիք չունենք, բանակցությունները մի կողմ ենք դնում և ճանաչում ենք Արցախի անկախությունը: Մենք, կամա թե ակամա, տարիների ընթացքում որոշակի քայլեր ձեռնարկելով՝ հասնելու ենք նրան, որ հայոց երկրորդ պետությունը ճանաչվի»:

168.am– ի հարցին, իսկ ե՞րբ կլինի այդ պահը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ հույս ունի, որ մեր «ոխերիմ բարեկամներն» իրենց քայլերով աշխարհին կհամոզվեն, որ Ադրբեջանի կազմում երբևէ անհար է տեսնել Արցախը մի պետության մեջ, որը բացարձակ ռասիզմ է դրսևորում հայերի նկատամամբ:

«Կարծում եմ, որ մենք ընդհանրապես իրավունք չունենք արհամարելու աշխարհի կարծիքը, ինչ էլ անենք՝ պետք է անենք այն հեռանկարով, որ մեր հայրենիքի շահերին համընկնի»,-ասաց Մ. Մինասյանը, ում համոզմամբ, եթե նախկինում միջազգային հանրության կողմից ամեն ինչ արվում էր հավասարության նշանով, այսօր ինքը տեսնում է, որ առանձին քաղաքական գործիչներ, կազմակերպություններ կարողանում են ճշմարտությանը մոտ ինֆորմացիա տարածել աշխարհում:

Տեսանյութեր

Լրահոս