Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է հետաձգել պարտադիր վճարման ժամկետը

ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է ժամկետի փոփոխություն՝ 2017թ. հուլիսի 1-ը փոխարինել 2018թ. հուլիսի 1-ով: «Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակվել է հարկային օրենսգիրք, որը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Նախատեսվում է, որ ամբողջ հարկային համակարգի իրավական կարգավորման առումով աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017թ. վերջին: Եվ քանի որ ամբողջ հարկային համակարգն այսօր կիրառում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, ապա այդ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը ևս պետք է համապատասխանեցվի նոր օրենսգրքի դրույթներին: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները հնարավոր կլինի ավարտել 2018թ. առաջին եռամսյակում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս