Բաժիններ՝

Դավութօղլուն Էրդողանի հետ տարաձայնությունների պատճառով կարող է հեռանալ վարչապետի պաշտոնից. Hurriyet

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունում տիրող տարաձայնությունների պատճառով կարող է հրաժարական ներկայացնել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Չնայած Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է որոշելու, թե ով է ղեկավարելու երկրի խորհրդսարանը:

Այսօր՝ Թուրքիայի ժամանակով ժ. 11:00-ին, դեռ գործող վարչապետ Դավութօղլուն հանդես կգա ասուլիսով, հայտնում է թերթը:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մայիսի 28-ին տեղի կունենա ԱԶԿ-ի արտահերթ համագումարը, որտեղ Դավութօղլուն չի առաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում, իսկ համագումարը կանցկացվի Դավութօղլուի և Էրդողանի լարված հարաբերությունների ֆոնին:

Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ է դարձել 2014թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Էրդողանը դարձավ Թուրքիայի նախագահ:

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են ԱԶԿ-ի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները: Նրանց թվում են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը և ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

Արտահերթ համագումար անցկացնելու որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ահմեդ Դավութօղլուի նախօրեին կայացած հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս