Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշել է ստեղծել հավելյալ պահեստային ուժեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նոր միջոցառումներ է անցկացնում հավելյալ պահեստային ուժեր ստեղծելու, ինչպես նաև hամալրելու այն զինամթերքի պաշարը, որը ծախսվել է հայկական զորամիավորումների դեմ գործողությունների ժամանակ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական contact.az կայքը:
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորքերի տրամադրության տակ են դրվել տարբեր տրամաչափի զինամթերք՝ նախատեսված տարբեր տիպի սպառազինության, տեխնիկայի և մարտական այլ տարրերի համար, որոնք արտադրվել են Ադրբեջանում, Ռուսաստանում և այլ պետություններում:

Նշվում է նաև, որ ստեղծվում են հավելյալ անձեռնմխելի ռեզերվներ՝ տևական ռազմական գործողությունների ապահովման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս