Բաժիններ՝

Ադրբեջանի Գյանջա քաղաքում նռնակի պայթյունի հետևանքով 2 մարդ է սպանվել

Անցած գիշեր Ադրբեջանի Գյանջա քաղաքի սրճարաններից մեկում ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով 2 մարդ է սպանվել, 3 մարդ վիրավորվել է, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը նորմալ է:
Տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել կոնֆլիկտի հետևանքով: Ձերբակալվել է դեպքին առնչություն ունեցել մի քանի անձ:
Գյանջայի դատախազությունը հետաքննություն է անցկացնում տվյալ փաստով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս