Բաժիններ՝

Հայտնի են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի հավանական թեկնածուների անունները

Հայտնի են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները, գրում է թուրքական Milliyet թերթը:

Նրանց թվում են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը և ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի կեսին կանցկացվի ԱԶԿ-ի արտահերթ համագումար, որտեղ կուսակցության ներկայիս նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ պաշտոնին չի առաջադրվի:

Արտահերթ համագումար անցկացնելու որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ահմեդ Դավութօղլուի նախօրեին կայացած հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս