Բաժիններ՝

ԵՄ-ն հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին. Յոհաննես Հան

Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, երեկ Պրահայում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկումների գլխավոր թեման դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

իրավիճակը:
«Ընդգծվել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հանը նշել է, որ ԵՄ-ը նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որն ուղղված է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ «հաղթահարելու ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները և ստեղծել բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ»:
Նալբանդյանն ու Հանը քննարկել են նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները, նշվել է փոխշահավետ համագործակցության զարգացման կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս