Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին՝ ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին՝ ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել են նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության հիմնադրման գործում:

Ձեր կյանքի շուրջ յոթանասունհինգ տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ:

Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր կարևոր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս