Բաժիններ՝

Time-ը հրապարակել է բոլոր ժամանակների մեծագույն գաջեթների ցուցակը

Time հանդեսը հրապարակել է բոլոր ժամանակների մեծագույն գաջեթների ցուցակը: Ինչպես նշել է հրատարակությունը, այդ ցուցակը կազմվել է խմբագրության ներսում երկարատեւ քննարկումից հետո: Դրանք այն սարքերն են, որոնք ազդել են տեխնոլոգիաների եւ օգտատերերի գործելակերպի վրա:

Առաջինն է դարձել Apple iPhoneը: Այն արմատապես փոխել է մարդու վերաբերմունքը տեխնոլոգիաների եւ տեղեկատվության նկատմամբ, դրա ազդեցությունը կզգացվի տասնյակ տարիներ, գրում է Time-ը:

Երկրորդ տեղում է Sony Trinitron հեռուստացույցը՝ գունավոր հեռուստացույց, որը փոխել է հանդիսականի վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ: Այս սարքի վաճառքներն ամբողջ աշխարհում հասել են 100 միլիոն միավորի:

Երրորդ տեղն Apple Macintosh-ինն է. այն ընդմիշտ սահմանել է համակարգչի հետ մարդու «շփման» ստանդարտները:

Առաջին տասնյակ են նաեւ մտել Sony Walkman նվագարկիչը, IBM Model 5150 համակարգիչը, Victrola լուսանկարիչը, Regency TR-1 գրպանի առաջին սերիական տրանզիստորային ռադիոընդունիչը, Kodak Brownie լուսախցիկը, Apple iPod լսանվագարկիչը եւ Hitachi Magic Wand թրթռամերսիչը:

Ցուցակում են նաեւ Canon հաշվասարքը, Nintendo խաղային կցուրդը, Polaroid լուսախցիկը, Nokia 3210 հեռախոսը, JVC VideoMovie տեսախցիկը, Oculus Rift վիրտուալ իրականության սաղավատը, Google Glass լրակազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս