Գիտնականներն ԱՄՆ-ում բժիշկներին մեղադրել են 250 000 մարդու մահվան մեջ

ԱՄՆ-ում 2015 թվականին մահվան բոլոր դեպքերի երրորդ մասը (ավելի քան 250 հազար) ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բժիշկների սխալի պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է BMJ հանդեսում. դրա մասին համառոտ հաղորդել է The Independent հրատարակությունը:

Ըստ վիճակագրության՝ ամենից շատ կյանքեր են խլել սիրտ-անոթային հիվանդությունները (611 հազար) եւ քաղցկեղը (585 հազար): Կյանքից հեռանալու պատճառների թվում երրորդ տեղում քրոնիկ շնչառական հիվանդություններն են (145 հազար): Իրենց եզրակացությունները գիտնականներն արել են՝ վերլուծելով 2000 եւ 2008 թվականների մահացության վիճակագրությունը:

Այս տվյալները գիտնականներն ընդհանրացրել են 2015 թվականին մահացության ցուցանիշների համադրությամբ: Հետազոտողները բժշկական սխալ են համարում ուշացած եւ ոչ բավարար ախտորոշումը, սխալ ախտորոշումը, եւ ոչ ճիշտ ու չափից ավելի բուժումը: Մասնագետների տվյալները չեն ներառում այն վիրահատությունները, որոնք մահացու ելք են ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս