Բաժիններ՝

«Եզրափակիչ չընկնելը ձախողում կլինի». Զինեդին Զիդան

Ֆրանսիացին ամբիցիոզ մարդ է:

«Եզրափակիչ չընկնելը ձախողում կլինի: Վերջին ժամանակները մենք գտնվում ենք լավ մարզավիճակում և կանենք ամեն ինչ, որպեսզի առաջ գնանք, բայց մեզ շատ դժվար կլինի:

Դա ավելի ծանր կլինի, քան առաջին խաղում, որովհետև ամեն ինչ կորոշվի չորեքշաբթի: Մենք չենք մտածում այն մասին, որ 15 րոպեում 2-3 գնդակ խփենք, ինչպես «Վոլֆսբուրգին»: Մենք գիտենք, որ պետք է համբերենք և ջանադրաբար աշխատենք 90 րոպե, հնարավոր է նաև ավելի շատ: Գլխավորն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք ծանր խաղի: Հուսով եմ, մենք կարող ենք կրկնել «Էթիհադում» 2-րդ խաղակեսում ցուցադրած ֆուտբոլի մակարդակը և նույնիսկ գոլ խփել:

Սերխիո Ագուերոն իմ կողմից հարգված և «Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստն է: Նա շատ լավն է, բայց մենք հատուկ ինչ-որ բան չենք անելու նրա դեմ: Ագուերոն էական մասն է «Սիթիի», բայց «քաղաքաբնակների» կազմում շատ այլ ուժեղ ֆուտբոլիստներ էլ կան»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս