Բաժիններ՝

«Իրավիճակն առաջնային գծում լարված է, և ցանկացած գործողություններ էլ կարող են լինել». Սեյրան Օհանյան

«Իհարկե, այսօր իրավիճակն առաջնային գծում լարված է, և ցանկացած ժամանակ, ցանկացած գործողություններ էլ կարող են լինել: Հայկական բանակը, հանձին ԼՂՀ ՊԲ-ի, այսօր իր առջև դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով: Այն ծավալված է, պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացման համար»,- այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ փակ քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այսօր ժամանակավոր հրադադար է:

Անդրադառնալով ադրբեջանական կողմում զինտեխնիկայի կուտակումներին՝ Ս.Օհանյանը նշեց, որ համապատասխան վերլուծություններ են կատարում և հակառակորդի ու մեր ուժերի գնահատման շրջանակներում հետևություններ են անում: Նախարարը հայտարարեց, որ ՌԴ-ի հետ համապատասխան աշխատանքներ են իրականացվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում տեմպերի արագացման ուղղությամբ: Ս.Օհանյանը տեղյակ չէր, որ ՀՀ կառավարությունում վաղը քննարկվելու է Արցախի ճանաչման մասին օրինագիծը: «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութերում:

https://youtu.be/sxwC_4Rn0Qs

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս