Բաժիններ՝

Խաղալ Չեմպիոնների լիգայո՞ւմ, թե՞ Եվրոպայի առաջնությունում. Ռոնալդուն երկընտրանքի առջև է

Մադրիդի «Ռեալի» բժիշկները, չնայած այն բանին, որ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն լավ է զգում և մարզվել է ընդհանուր խմբում, վստահ չեն, որ Ռոնալդուն կարող է խաղալ առաջիկա խաղերում։

Նշվում է, որ Ռոնալդուն ունի ազդրի վնասվածք, բայց ըստ հետազոտությունների՝ Ռոնալդուն իրականում պատռել է ծնկատակի ջիլը:

Եթե այս լուրը հաստատվի, Ռոնալդուն չի խաղա 20 օր։
Եթե նա հիմա խաղադաշտ դուրս գա, ապա կարող է բարդացնել վնասվածքը և չմասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Ռոնալդուն պետք է որոշում կայացնի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշման համար նա անգամ դիմել է կատալոնական «Բարսելոնայի» բժիշկներին։

Վնասվածքի պատճառով պորտուգալացին բաց է թողել Իսպանիայի առաջնության «Ռայո Վալյեկանոյի», «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպումները, ինչպես նաև չի մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղին:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս