Բաժիններ՝

«Իմ տղաները կարող են հպարտանալ նրանով, ինչ իրենց հաջողվել է անել այս մրցաշրջանում». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ անցկացրած խաղերի արդյունքում (2:1, 0:1) Չեմպիոնների լիգայից դուրս թռնելը:

«Մենք դեռ Գերմանիայի չեմպիոնները չենք: Մեզ դեռևս անհրաժեշտ է 1 միավոր: Հուսով եմ, կվաստակենք այն շաբաթ օրը: Այսօր մենք բոլորս` ես, ֆուտբոլիստները և երկրպագուները, վշտացած ենք, բայց իմ տղաները, միևնույն է, կարող են հպարտանալ նրանով, ինչ իրենց հաջողվել է անել այս մրցաշրջանում:

Ես հպարտանում եմ մեզանով: Մենք շատ լավ խաղացինք 2-րդ խաղակեսը Մադրիդում և այսօր ամբողջ հանդիպման ընթացքում: Մենք ուղղակի հոյակապ ենք խաղացել «Յուվենթուսի», «Բենֆիկայի» և «Ատլետիկոյի» դեմ:

Տիտղոսն ուղղակի վիճակագրություն է: Ես կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ամբողջությամբ տրվել եմ այս թիմին: Ես համառորեն աշխատել եմ, որպեսզի հարմարվեմ Բունդեսլիգային և իմ ֆուտբոլիստներին ավելի լավը դարձնեմ: Ոչնչի համար չեմ ափսոսում»,- նշել է Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս