Բաժիններ՝

«Մեզ հաջողվեց հաղթել աշխարհի լավագույն թիմերին». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին:

«Շատ էմոցիոնալ խաղ էր: «Բավարիան» գերազանց անցկացրեց առաջին խաղակեսը, մյունխենցիները շատ լավ թիմ ունեն: «Բավարիայի» չիրացրած 11-մետրանոցը մեզ վերադարձրեց խաղի մեջ: Մենք փոխեցինք խաղը և կարողացանք ցուցադրել մեր ուժեղ կողմերը: Խաղի վերջում ես սպասում էի, որ մեզ կհաջողվի ևս մեկ պահ իրացնել հակահարձակումից հետո, որովհետև մեզ մեկ գոլ էլ էր պետք:

Ես հպարտանում եմ նրանով, ինչի մենք հասել ենք թիմի հետ: Մեզ հաջողվեց հաղթել աշխարհի լավագույն թիմերին: 180 րոպեի ընթացքում մեզ հաջողվեց ցուցադրել աշխատանքը, որը թիմը կատարել է վերջին 3 տարիների ընթացքում:

Հուսով եմ, որ եզրափակչում ճակատագիրը մեր կողմը կլինի: Կարևոր չէ, թե ով կլինի մեր մրցակիցը»,- ասել է Սիմեոնեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս