ՄԽ համանախագահ երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան

Եթե հայկական կողմը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ապա այդ դեպքում կխախտվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: Դա խաչ կքաշի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ առաջարկների վրա: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
«Կարծում եմ՝ առողջ բանականությունը կհաղթի:

Այդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է Հայաստանի խորհրդարանում: Ամեն անգամ հաղթանակել է առողջ բանականությունը»,- հայտարարել է վերջին՝ նշելով, թե Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է խաղաղ բանակցությունների:

Վերջինս հայտարարել է, թե Ադրբեջանը նաև այսօր է պատրաստ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Եթե դա տեղի չունենա, ապա մենք պատրաստ ենք հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով: Իհարկե, մենք չենք ցանկանում, որ մարդիկ մահանան, սակայն մեզ այլ տարբերակ չեն թողնում: Հակամարտության սառեցումը ելք չէ»,- ասել է Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս