Բաժիններ՝

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, մայիսի 6-9-ը շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

exanak-04

Երևանում`

Մայիսի 5-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 6-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

exanak-04_06

Երևանի մայիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.00C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.60C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս