Նոր մանրամասներ Ռուսաստանում քնած ժամանակ գնդապետի ընտանիքին սպանած ադրբեջանցիների մասին

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Սամարայի երկրամասի Սիզրան քաղաքի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի զանգվածային սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ենթադրյալ մարդասպաններին՝ Ադրբեջանի երեք քաղաքացիներին ռուս իրավապահները հայտնաբերել էին բնակարաններում, իսկ երրորդին՝ ձերբակալել փողոցում: «Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ կասկածյալներից մեկին հաջողվել է փախչել Ադրբեջան:

Աղբյուրի խոսքով՝ մոտ ժամանակներս քննչական գործողությունների իրականացման համար ձերբակալվածներին կտեղափոխեն Մոսկվա: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվածներին առերեսումից հետո կներկայացվի մեղադրանք:
Սիզրանի շրջանի դատարանը մայիսի 2-ին որոշում է կայացրել 3 կասկածյալներին կալանքի տակ վերցնել երկու ամսով: Նրանք արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել:

Սարսափելի սպանությունը տեղի էր ունեցել Անդրեյ Գոշտի ծնողների տանը՝ Իվաշևկա գյուղում, որը գտնվում է Սիզրանից ոչ հեռու: Սպանվել էր գնդապետը, նրա կինը, եղբոր կինը, նրա զարմուհին ու ծնողները: Ողջ է մնացել միայն 2009թ. ծնված աղջիկը՝ Սոֆյան, ով գտնվում է կոմայի մեջ: Աղջիկն ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք: Ադրբեջանցիները քնած մարդկանց սպանել էին փայտերով ու երկաթե ձողերով: Սպանվածների արնաշաղախ՝ անկողնում գտնվող մարմիններն առավոտյան հայտնաբերել էր Գոշտի եղբայրը:
Հետաքննությունը պարզել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը

բոլորը քնած են եղել: Զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից, որոնք հասցվել էին բութ առարկաներով:

Կասկածյալներից մեկը՝ Ռոման Ֆաթալիևը, հայտարարել է, թե խումբը պատրաստվել է թալանել Գոշտի տունը: «Մտածում էինք, թե տանը երկու մարդ կա, իրականում, ավելի շատ էին: Վախից ստիպված եղանք բոլորին սպանել: Բոլորին»,- հայտարարել է ոճրագործը՝ հավելելով, թե «փող են փնտրել»:
Եվս մեկ կասկածյալ՝ Օհրան Զահրաբովը, խոստովանել է, որ գտնվել է տան մուտքի մոտ հանցագործության կատարման պահին ու «տեսել է, թե ինչպես էին փայտերով սպանում մարդկանց»:

1_89cbc6c2

1_c3858dfc

1_ffa083ee

2_3a2890ac

2_5c208e24

1_4f2e0645

2_988656eb

3_38b34767

3_167d365b

3_ff73a042

4_7f9fa0c0

4_e1857b68

4_fef964f5

5_5216a9dc

5_d68b6ffe

https://www.youtube.com/watch?v=Mlmr9uYsKPE

https://www.youtube.com/watch?v=nHwGwMu_h1g

Տեսանյութեր

Լրահոս