Բաժիններ՝

Հայտնաբերվել է ուսումնական ական

Մայիսի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ զորամասերից մեկին հարակից տարածքում, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են ականների որոնման աշխատանքներ:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Ժամը 14.00-ի դրությամբ հայտնաբերվել են «У-ТМ-62П3» տեսակի 3 հակատանկային ուսումնական ական և տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս