Բաժիններ՝

«Փող չեն տվել դրա համար… մենք էլ մեր կազմակերպության ռեսուրսով դա անում ենք». Հերմինե Նաղդալյանը՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարծում է՝ այսօր որոշ լրատվամիջոցներ իրեն թիրախավորել են, իսկ ոմանք էլ իր մասին պատվերով նյութեր են գրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խոսելով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի աշխատանքների մասին՝ նա ասաց, որ որոշ լրատվամիջոցներ այդ թեմայով նյութեր են գրում, բայց իր համար անհասկանալի է, թե ի՞նչն են ուզում հասկանալ այդ լրատվամիջոցները: Նա հայտարարեց, որ սուտ են մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որտեղ ավտոճանապարհի սպասարկմամբ զբաղվում է իրեն պատկանող ընկերությունը::

«Երբևիցե ինձ պատկանող ձեռնարկության խնամքին այդ ճանապարհը հանձնված չի եղել՝ 10 տարի վերցրեք, 15 տարի վերցրեք, երբևիցե այն կազմակերպությունը, որի սեփականատերն եմ ես, այդ ճանապարհի խնամքով չի զբաղվել, դրա համար արվել է տենդերներ, և այդ ճանապարհը շահագործել են, հիմա քանի որ բարդ ճանապարհ է, և ամենակարևոր ռազմավարական ճանապարհն է մեզ համար, ու նաև բնակլիմայական պայմանների պատճառով շատ է քանդվում, ժամանակ առ ժամանակ խնդիր է լինում: Անցյալ անգամ էլ է խնդիր եղել, մեզ խնդրել են, և մենք օգնել ենք: 4 կազմակերպություն է եղել՝ «Սիսիանի» ՃՇՇ-ն, «Վայքի» ՃՇՇ-ն, «Եղեգնաձորի» ՃՇՇ-ն, բայց նրանց ծավալները փոքր են, այնքան չեն բավարարում, մեր կազմակերպության ծավալները մեծ են, խնդրել են, եկել ենք՝ անցյալ տարի հետձմեռային վերականգնում ենք արել, որպեսզի ճանապարհն աշխատի»,- ասաց Աժ փոխնախագահը:

Նա նշեց, որ այս տարի նորից ապրիլի 1-ին իրենց կազմակերպության տնօրինությանը հրավիրել են ու խնդրել են օգնել, քանի որ ճանապարհը քանդված վիճակում է, ձմեռը ծանր է եղել և շատ է վնասվել. «Փող չեն տվել դրա համար, դրա ֆինանսավորումը լինելու է սեպտեմբերին, գներն էլ կես գներով է հաշված, մենք էլ մեր կազմակերպության ռեսուրսով դա անում ենք՝ նախ գիտակցելով, որ դա պետության համար կարևոր ճանապարհ է, գնացել ենք՝ մեր ռեսուրսով այն ճանապարհը սարքում ենք: Այսօր այս սեզոնին Հայաստանի ճանապարհների վրա նոր սկսել են փոսալցում անել, կտրել՝ լցնել, մենք ավարտել ենք այդ ճանապարհը՝ նաև այդ բարդ, ծանր բնակլիմայական պայմաններում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս