Բաժիններ՝

Թուրքիան չեղյալ է հայտարարել վիզաները Շենգենյան գոտու պետությունների համար

Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգենյան գոտու երկրների համար վիզային սահմանափակումները չեղյալ հայտարարելու օրենքը: Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական կառավարական Resmi Gazete տեղեկատուն:

Թուրքիայի կառավարության համապատասխան վճռում նշվում է, որ տվյալ միջոցառումը փաստացի «ուժի մեջ կմտնի հենց այն պահին, երբ Եվրամիությունը չեղյալ հայտարարի վիզաները Թուրքիայի քաղաքացիների համար»:

Այդկերպ, Անկարան նախօրոք պատրաստել է անհրաժեշտ օրենսդրական բազան Բրյուսելի հետ հարաբերությունների կարգավորման առանցքային տեսակետից:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը, ինչպես սպասվում է, ներկայացնելու է Թուրքիայի հետ բանակցությունների առաջընթացի մասին զեկույցը վիզային ազատականացման հարցի վերաբերյալ: Դրա հավանության արժանացման դեպքում պետք է փաստացի սկսվի նախապատրաստական գործընթաց, որի արդյունքում հունիսի 30-ից Շենգենյան գոտու վիզաները Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ կհայտարարվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս