Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԼՂՀ-ում

ilur.am.-ի փոխանցմամբ՝  այսօր Ստեփանակերտում կայացել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որից հետո նախագահները քայլել են նաեւ Ստեփանակերտի կենտրոնում:

Կայքը հիշեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, երեկ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Մինչ Տեր-Պետրոսյան-Սահակյան հանդիպումը, երեկ ՀՀ Առաջին նախագահը նաեւ հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ ղեկավարության հետ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը:

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանդիպումից հետո արված կադրեր:

 

Տեսանյութեր

Լրահոս