Բաժիններ՝

«200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց է սկսվել»

Վարկային համաձայնագրով Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց սկսվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց է սկսվել, սակայն թե ինչ է մատակարարվում, չեմ կարող ասել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, դա չի սկսվել միայն վարկով և չի ավարտվում միայն վարկով: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Հայաստանը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը, այդ ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Մեր կողմից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ձեռք բերվել ոչ վարկով: Ինչպես գիտեք, դրանից հետո նաև, երբ զենքի տեսակների մասին հարցադրումներ էին լինում, մենք ասել ենք, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք շատ լավն են կարևոր են ու շատերի համար երազելի զենքեր են»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ այդ վարկային համաձայնագրով ձեռք են բերվում ոչ միայն զենքեր, այլ նաև օպերատիվ հետախուզական սարքեր, որոնք չեն կրակում, սակայն շատ կարևոր նշանակություն ունեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս