Բաժիններ՝

«Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղի նախօրեին տված մամուլի ասուլիսում շփվել է լրագրողների հետ:

«Իմ օրոք «Բավարիան» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ խաղում է կիսաեզրափակչում: Դա մեծ պատիվ է: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը, որպեսզի անցնենք եզրափակիչ: Պետք չէ մտածել այն մասին, թե մենք քանի գնդակ կխփենք: Առաջին հերթին՝ պետք է լավ պաշտպանվել և վերահսկել խաղը:

Առաջին խաղի արդյունքի վրա չի ազդել այն փաստը, որ Մյուլլերը դաշտ դուրս չեկավ մեկնարկային կազմում, և հիմա էլ դա այնքան կարևոր չէ:

Ֆրակ Ռիբեյրին լրիվ ապաքինվել է: Հիմա մենք կարող ենք նրա վրա էլ հույս դնել: Դա շատ լավ է, որովհետև Ռիբեյրին հոյակապ ֆուտբոլիստ է: Կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա» – «Ատլետիկո» պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ մայիսի 3-ին, «Ալյանց Արենայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս