Բաժիններ՝

Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

3 մարդ է զոհվել Կամչատկայում մասնավոր «Ռոբինսոն-44» ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին:

Ուղղաթիռը կործանվել է Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 80 կմ հեռավորության վրա:

«Ներկայում հայտնի է 3 զոհի մասին: Աղետի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- Interfax-ը մեջբերում է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքերը:
«Ռոբինսոն-44» ուղղաթիռը նախատեսված է 4 մարդու համար: Թե որքան մարդ է գտնվել ուղղաթիռում, դեռ հայտնի չէ:

Ուղղաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս