Բաժիններ՝

Ադրբեջանի իրավապահները հատուկ օպերացիա են անցկացրել Ջալիլաբադում

Իրանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում այսօր ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ, հայտնում է Vesti.Az-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:

Ջալիլաբադի շրջանի Ջաֆարլի գյուղում հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ:

Խուզարկության արդյունքում առգրավվել են «Կալաշնիկով» ինքնաձիգներ, փամփուշտներ, գիշերային տեսանելիության սարքեր, ինչպես նաև 5 կիլոգրամ հերոին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս