Բաժիններ՝

ԵՄ-ում ապաստան է հայցում գրեթե 90 հազար դեռահաս

2015թ. ընթացքում ԵՄ-ում գրանցվել է 88,3 երեխա և անչափահաս՝ առանց ծնողների կամ այլ մեծահասակների ուղեկցության, որոնք ապաստան են հայցում Եվրամիության երկրներում: Այս մասին հայտնում է «Եվրոստատը», հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Եվրոստատի» տվյալով՝ անչափահաս փախստականների 91%-ը տղա է, անչափահասների 57%-ը՝ մինչւ 16-17 տարեկան դեռահաս: Նրանց կեսից ավելին (51%) Աֆղանստանից փախստականներ են: Երկրորդ տեղում Սիրիացի փախստականներն են (16 %):

Գրանցված երեխաների ու դեռահասների մեծ մասը, առանց մեծահասակների ուղեկցության, ապաստան հայցելու հայտեր են ներկայացրել Շվեդիայում: Դրանք կազմել են 35,3 հազար կամ 40%: Գերմանիայում ապաստան է հայցել երեխաների և դեռահասների 16%-ը (կամ 14,4 հազար), Հունգարիայում՝ 10%-ը, Ավստրիայում՝ 9%-ը:

2008-2013թթ. Եվրոպայի երկրներ ամեն տարի ժամանում է 11-13 հազար երեխա և դեռահաս: 2014-ին նրանց թիվը կտրուկ ավելացել է՝ դառնալով 23 հազար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս