Բակո Սահակյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս