Ինչի՞ վրա էր հույս դրել հակառակորդը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ի հեճուկս քաղաքական շահագրգռվածություններ ունեցող մարդկանց՝ ինձ թվում է, որ Ադրբեջանին 4-օրյա պատերազմում չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին: Դա չի հաջողվի նաեւ հաջորդ հարձակման ժամանակ, որը, կարծում եմ, սարերի հետեւում չէ՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով: Իհարկե, հակառակորդը կարող է հայտարարել, որ նա գրավել է Ֆիզուլին, Թալիշը կամ Մատաղիսը, բայց մենք հո գիտենք ճշմարտությունը:

Մի խոսքով՝ որքան էլ դա տհաճ լինի Հայաստանում եւ Հայաստանից դուրս որոշ մարդկանց համար, Ադրբեջանի ռազմական ծրագրերը ձախողվել են: Ինչի վրա էին դրանք հիմնված: Իհարկե, նախեւառաջ, արտաքին գործոնների վրա: Հակառակորդը գիտեր եւ հիմա էլ գիտի, որ համանախագահ երկրները եթե չեն խրախուսելու, ապա առնվազն մատների արանքով են նայելու իր հարձակման վրա: Բայց Ադրբեջանն ուներ նաեւ հաշվարկներ, որոնք կապված էին Հայաստանի ներքին կյանքի հետ: Նրանք վստահ էին, որ՝

1/ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է,

2/ ներքին քաղաքական պայքարն այնպիսի սրության է հասել, որ վաղը կամ մյուս օրը կլինի իշխանափոխություն, 3/ դժգոհ եւ հիասթափված ժողովուրդն օգնության չի հասնի ցեղասպանության վտանգի առաջ կանգնած իր հայրենակիցներին:

Որտեղից էր հակառակորդը քաղում այդ տեղեկությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս