Բաժիններ՝

Ադրբեջանի ՆԳՆ-ն Զաքաթալայում հատուկ օպերացիա է անցկացնում

Ադրբեջանական APA գործակալության տեղեկություններով՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Զաքաթալայի շրջանում հատուկ օպերացիա է անցկացնում:

Գործակալությունը հաղորդում է, որ օպերացիան կապված է մի քանի օր առաջ Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետ, ինչի հետևանքով ոստիկանության տեսուչ Ռովշան Բալիևը (1971թ.) վնասվածքներ էր ստացել: Ենթադրվում է, որ ինքնաշեն նռնակ է պայթել:

APA-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք իբրև թե վահաբիտական հոսանքին են հարում:

Ադրբեջանական Contact.az կայքը նախօրեին հաղորդել էր, որ տվյալ շրջանում բազմիցս հարձակումներ են իրականացվել ոստիկանության ու իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Նշենք, որ Զաքաթալայի շրջանը բնակեցված է մեծամասամբ լեզգիներով, ավարներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս