Բաժիններ՝

Լավրովն ու Քերին կոչ են անում Սիրիայում պահպանել հրադադարը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել Սիրիայում պահպանել հրադադարը, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, թե սիրիական հակամարտությունը որոշ առումներով դուրս է եկել վերահսկողությունից:

Ժնևում արաբ դիվանագետների ու ՄԱՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Քերին հայտարարել է, թե առաջընթաց է գրանցվել Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլանի վրա կատարվող աշխատանքներում, սակայն դրա հաջողության երաշխիքներ չկան:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրում Սիրիայում հակամարտող կողմերը բազմիցս խախտել են զինադադարի մասին համաձայնագիրը: 9 օրում Հալեպում սպանվել է 250 մարդ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան, որը մասնակցել է Ժնևի հանդիպումներին, պետք է այսօր ժամանի Մոսկվա՝ բանակցությունների նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս